Երևան`   -1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 հունվարի, 2026 թ.

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան

221
Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ., 20:54
«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան

«Էջմիածնի ոստիկանության շենքի դիմաց եմ։ Հաղորդում եմ ներկայացրել երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»,- այս մասին հայտնում է լրագրող Անի Գևորգյանը։
Նրա խոսքով՝ խոչընդոտվել է իր մասնագիտական գործունեության իրականացումը։ «Խոչընդոտվել է ոչ միայն բառերով, այլ նաև լկտի պահվածքով, ֆիզիկական ներգործությամբ՝ ինձ հարվածելով․․․»,- ընդգծում է Գևորգյանը։