«Էդպիսի բան, առանց մեր համաձայնության, բացառվում է, որ տեղի ունենա». Արարատ Միրզոյան
![]() Ասուլիսում անդրադառնալով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի՝ Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարության հետևյալ հատվածին՝ «Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը», Արարատ Միրզոյանն ասել է. «Դավադրության տեսություններ ենք լսել, որ՝ ա՜յ հիմա որևէ տոկոս համամասնությամբ կհամաձայնենք բաժնեմասերը կիսել ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև, հետո կսկսվի ընկերության գործունեությունն ու ինչ-որ փուլում մեզնից թաքուն բաժնեմասերի ինչ-որ մի մաս կարող է վաճառվել այս կամ այն երկրին: Էդպիսի բան, առանց մեր համաձայնության, բացառվում է, որ տեղի ունենա. դա կլինի պայմանագրի խախտում»: |

«Գրավե՛ք պետական հաստատությունները. օգնությունը ճանապարհին է». Թրամփի կոչը՝ իրանցիներին
4819:46
«Սոլովյովի ասածի մեջ կա օբյեկտիվ ճշմարտություն»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6319:18
«Սկսեք Ձեր կուսակիցների կանանցից, քույրերից և դստրերից». Կարեն Հեքիմյան
7618:48
«Քրդստանի աշխատավորական կուսակցությունն սպառնացել է դուրս գալ հաշտեցման գործընթացից». Ապրես Զոհրաբյան (լուսանկար)
6318:42
«Բարոյական նշույլ ունեցողներն այս արշավին միանալուց առաջ պետք է հրաժարվեին եկեղեցական կոչումներից»․ Հարութ Ուլոյան
6018:36
Իրավիճակը՝ ավտոճանապարհներին
6418:18
