«Պետք է ամեն օր արևին աղոթի, որ իրենց փոխարեն մաքրի Երևանի փողոցներն ու բակերը»․ Դերենիկ Մալխասյան
49
Այսօր, 10:30
![]() «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևանում բնակվողների բախտը բերել է, որ կլիման ձմռան ամիսներին համեմատաբար մեղմ է: Այլապես ձյան ծածկույթի պայմաններում Երևանի երթևեկությունն ամբողջական կոլապսի էր ենթարկվելու, հատկապես բակային հատվածներում ու երկրորդական փողոցներում: Եթե այսօր ջերմաստիճանը մի 3-4 աստիճան ցածր լիներ՝ երթևեկությունը կանգնելու էր: Բակային ու երկրորդական փողոցներում առավոտյան անտեր վիճակ էր: Միայն եղանակն է փրկել երևանաբնակներին, որ կարողացել են տեղաշարժվել: Իսկ Տիգրան Ավինյանն ընդհանրապես ձմռան սեզոնին պետք է արևապաշտ դառնա, ամեն օր արևին աղոթի, որ իրենց փոխարեն մաքրի Երևանի փողոցներն ու բակերը: ՔՊ-ականներն անհույս են, բոլոր ոլորտներում են խայտառակ տապալվում»: Աղբյուրը` Դերենիկ Մալխասյան |

«Գրավե՛ք պետական հաստատությունները. օգնությունը ճանապարհին է». Թրամփի կոչը՝ իրանցիներին
4819:46
«Սոլովյովի ասածի մեջ կա օբյեկտիվ ճշմարտություն»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6319:18
«Սկսեք Ձեր կուսակիցների կանանցից, քույրերից և դստրերից». Կարեն Հեքիմյան
7618:48
«Քրդստանի աշխատավորական կուսակցությունն սպառնացել է դուրս գալ հաշտեցման գործընթացից». Ապրես Զոհրաբյան (լուսանկար)
6318:42
«Բարոյական նշույլ ունեցողներն այս արշավին միանալուց առաջ պետք է հրաժարվեին եկեղեցական կոչումներից»․ Հարութ Ուլոյան
6018:36
Իրավիճակը՝ ավտոճանապարհներին
6418:18
