Քեռին՝ թշնամի, զարմիկները՝ յուրային. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Պատմության նախկին դասատու, այժմ զորավար ներկայացող Սուրեն Պապիկյանը երեկվա իր ասուլիսում հերթական անգամ փայլել է իր «համեստությամբ»՝ ճանապարհ անցած և վաստակ ունեցող զինվորականներից մեկի՝ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի մասին խոսելիս։ Պապիկյանը, անդրադառնալով Հակոբյանի նախկին հայտարարություններից մեկին, կոպտել է նախկին զինվորականին։ «Մովսես Հակոբյանը, գուցե, ամոթ ու պատիվ ունենա ու լռի, հորդորում եմ լռել ու ծպտուն չհանել»,- ասել է Պապիկյանը։ Պոռոտախոսության և անտակտության հարցում անգերազանցելի իշխանավորները հաշվի չեն առնում անգամ տարրական մարդկային փոխհարաբերությունները, ասենք՝ այն փաստը, որ Մոսիի երկու զարմիկներն իրենց յուրայիններն են, և Մոսին էլ, ի դեպ, բավականին զուսպ է խոսում և տևական ժամանակ է՝ անգամ շատ չի քննադատում իրենց: Իսկ զարմիկներից մեկը Արմեն Գրիգորյանն է՝ ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող, մյուս զարմիկը՝ Գրիգորյանի հարազատ մորաքրոջ տղան, Սուրեն Պապիկյանի անմիջական ենթական է։ Խոսքը ԶՈՒ շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Վահրամ Գրիգորյանի մասին է, որին Պապիկյանն անձամբ է նշանակել այդ պաշտոնում»: |

«Գրավե՛ք պետական հաստատությունները. օգնությունը ճանապարհին է». Թրամփի կոչը՝ իրանցիներին
4819:46
«Սոլովյովի ասածի մեջ կա օբյեկտիվ ճշմարտություն»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6319:18
«Սկսեք Ձեր կուսակիցների կանանցից, քույրերից և դստրերից». Կարեն Հեքիմյան
7618:48
«Քրդստանի աշխատավորական կուսակցությունն սպառնացել է դուրս գալ հաշտեցման գործընթացից». Ապրես Զոհրաբյան (լուսանկար)
6318:42
«Բարոյական նշույլ ունեցողներն այս արշավին միանալուց առաջ պետք է հրաժարվեին եկեղեցական կոչումներից»․ Հարութ Ուլոյան
6018:36
Իրավիճակը՝ ավտոճանապարհներին
6418:18
