Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 հունվարի, 2026 թ.

«ՔԿ ծառայության բժշկական անձնակազմը պարտավոր է շարունակական վերահսկողություն իրականացնել»․ Գոհար Մելոյան

63
Երեկ, 23:30
«ՔԿ ծառայության բժշկական անձնակազմը պարտավոր է շարունակական վերահսկողություն իրականացնել»․ Գոհար Մելոյան

Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդեն հինգ օր քաղաքական բանտարկյալ, երկու անչափահաս երեխաների հայր Narek Samsonyanը գտնվում է հացադուլի մեջ։
Հացադուլն ուղղված է ուշադրություն հրավիրելու Հայաստանում քաղաքականապես մոտիվացված հետապնդումների և դրանցում կալանքի՝ որպես միակ խափանման միջոցի կիրառման ֆետիշացման վրա։
Նարեկի արարքը միանշանակ քաջ և անձնազոհ գործողություն է, որը նպատակ ունի բարձրաձայնելու Հայաստանում քաղաքական իշխանության ընդդիմախոսների նկատմամբ կիրառվող անձնական ազատության և խոսքի ազատության կոպտագույն խախտումները։
Այս փուլում քրեակատարողական ծառայության բժշկական անձնակազմը ՊԱՐՏԱՎՈՐ է շարունակական վերահսկողություն իրականացնել Սամսոնյանի առողջության նկատմամբ՝ վաղաժամ հայտնաբերելու սննդազրկության, ջրազրկման կամ օրգանների աշխատանքի խանգարման հնարավոր ախտանշանները։
Կոչ եմ անում Նարեկին ականջալուր լինել իր հարազատների հորդորներին և դադարեցնել հացադուլը՝ կանխելու սեփական առողջությանը հասցվելիք վնասը»։

Աղբյուրը`   Գոհար Մելոյան