Իրանում բողոքի ցույցերի հետևանքով կարող է մահացած լինել 12000-20000 մարդ. CBS News
![]() CBS News-ը, հղում անելով երկու աղբյուրների, հաղորդում է, որ Իրանում տեղի ունեցած լայնածավալ բողոքի ցույցերի հետևանքով կարող է մահացած լինել 12000-20000 մարդ։ Հեռուստաալիքը պնդում է, որ տվյալները ներկայացրել է ակտիվիստների խումբ, որոնք աշխատում են հաշվարկել մահացածների ամբողջական թիվը՝ հիմնվելով բժշկական աշխատողների հաղորդագրությունների վրա։ Լրատվականի աղբյուրը հաղորդում է, որ Իրանի անվտանգության ուժերը այցելում են Թեհրանի բազմաթիվ մասնավոր հիվանդանոցներ և «սպառնում են անձնակազմին՝ ստիպելով նրանց բացահայտել բողոքի ցույցերից հետո բուժվողների անուններն ու հասցեները»։ «Ճշմարտության բացահայտումը աներևակայելի դժվար է եղել, քանի որ Իրանի իշխանությունները վերջին հինգ օրերի ընթացքում անջատել են ինտերնետը և հեռախոսային ծառայությունները երկրում։ Չնայած դրան՝ երեքշաբթի օրը որոշ իրանցիներ կարողացել են հեռախոսազանգեր կատարել արտասահման»,- նշվում է հաղորդագրության մեջ։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
