«Սպիտակ տանն առնվազն չեն հավատում, որ Իրանում տեղի կունենա իշխանափոխություն»․ Վարդան Ոսկանյան
69
Այսօր, 01:06
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոչ ոք չի կարող պնդել, թե ինչ որոշում կընդունի ԱՄՆ նախագահ Թրամփը՝ Իրանի հետ բանակցելո՞ւ, թե՞ ռազմական հարված հասցնելու։ Սակայն Իրանի հետ առևտրի համար 25 տոկոս տարիֆի նշանակման նոր պատժամիջոցը ցույց է տալիս, որ Սպիտակ տանն առնվազն չեն հավատում, որ նույնիսկ ռազմական հարվածի դեպքում Իրանում տեղի կունենա իշխանափոխություն։ Հակառակ պարագայում անիմաստ է թվում, նոր պատժամիջոցի կիրառումը։ Սա կողմնակի ցուցիչ է, որ կամ հարված չի լինի և առաջնայնությունը կտրվի բանակցությանը, կամ հարվածը կլինի խորհրդանշական։ Կրկնեմ սակայն, որ այս ամենը ենթադրություն է, և ոչ ոք, բացի Թրամփից ու նրա մերձավոր կառավարական թիմից, չի կարող հստակ պնդել, թե ինչ է լինելու»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Որոշումները պետք է կայացնի Իրանի ժողովուրդը». Կայա Կալաս
4719:58
«Եթե Իրանում շահը եկավ իշխանության, ՀՀ գոյաբանական ռիսկերն անգամներով են շատանալու»․ Արմեն Հովասափյան
8517:42
«Սա աբսուրդ է. Կարեն Շաքարյանն այսօր էլ հանդիսանում է ԶՈՒ պատվախնդիր սպա». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
9315:36
«Ուխտերթին որպես ո՞վ էիք մասնակցում». հարց՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ)
9115:18
«ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը». #ABC
17214:19
«Տարին փոխվել է, օրակարգը՝ ոչ»․ Տիգրան Դումիկյան
9414:00
