ԹՐԻՓՓ նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
![]() «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի՝ Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը. «Հայտարարության տեքստը տարածվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հանդիպում են ունեցել Վաշինգթոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։ Այս փաստաթուղթը, որը հրապարակված է ստորև, նոր քայլ է 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված հանձնառությունների կյանքի կոչման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում հարատև խաղաղության գործին նպաստելու համար։ Շրջանակն ուրվագծում է ԹՐԻՓՓ-ի գործարկման կոնկրետ ուղին, որը նախատեսված է Հայաստանի տարածքով անխոչընդոտ, մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածության հաստատման համար։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղու կենսական օղակ՝ ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ-ը միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։ Արտացոլելով 2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի կողմից հյուրընկալած պատմական Խաղաղության գագաթաժողովում հաստատված սկզբունքները՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակն ընդգծում է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձության կարևորությունը ԹՐԻՓՓ-ի ընդհանուր հաջողության համար: ԹՐԻՓՓ-ի վերջնական նպատակն է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունը և խթանել ամերիկյան առևտուրն՝ ընդլայնելով տարածաշրջանային առևտուրն ու փոխկապվածությունը, ինչպես նաև ստեղծելով Կենտրոնական Ասիան և Կասպից ծովը Եվրոպային կապող նոր տարանցիկ հնարավորություններ: ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակ Այս փաստաթուղթն ուրվագծում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։ Ընդհանուր նկարագիր Օգոստոսի 8-ին Վաշինգթոնում ԱՄՆ նախագահի վկայությամբ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ստորագրեցին Համատեղ հռչակագիրը, որը հիմք ստեղծեց ներպետական, երկկողմ և միջազգային տրանսպորտային հաղորդակցությունների բացման համար։ ԹՐԻՓՓ-ի իրականացման այս շրջանակն ուրվագծում է ԹՐԻՓՓ-ի հիմնադրման հետագա մանրամասները և առաջ է մղում Համատեղ հռչակագրի նպատակները։ ԹՐԻՓՓ-ը միտված է Հայաստանի տարածքում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և ինտեգրմանը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգանքի հիման վրա։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և կենսական օղակ ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղում՝ ակնկալվում է, որ այն միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։ ԹՐԻՓՓ-ի միջոցով ԱՄՆ-ն ձգտում է. * օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի հիման վրա ապահովել առաջընթաց դեպի տևական խաղաղություն, ԹՐԻՓՓ-ի միջոցով Հայաստանը ձգտում է. * ընդլայնել Հայաստանի դերակատարությունը՝ որպես տարածաշրջանային տարանցիկ ու տնտեսական հանգույց, * նոր շուկաների բացում ամերիկյան ներդրումների, բիզնեսի ու ապրանքների համար, * զբաղվածություն. աշխատանքի հնարավորություններ Հայաստանի որակավորված քաղաքացիների համար, ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ Հայաստանի հանձնառությունը * Հայաստանը հանձնառու է ԹՐԻՓՓ-ի՝ որպես իր ազգային շահերին ծառայող ռազմավարական նախաձեռնության հաջողելուն։ Հայաստանը մտադիր է իրականացնել հետևյալ քայլերը. * դրսևորել լիակատար համագործակցություն և աջակցություն ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը, Հաջողության հասնելու նախադրյալներ * Հայաստանն ու ԱՄՆ-ն ընդունում են, որ ԹՐԻՓՓ-ի հաջողությունը կախված է. * Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացումից, Ռազմավարական գործընկերություն ԹՐԻՓՓ-ը Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության խորացման դրսևորում է։ Հայաստանն այս նախագիծը դիտարկում է որպես ենթակառուցվածքների, տնտեսական զարգացման և տարածաշրջանային ինտեգրման համար երկարատև համագործակցության հիմք։ ԹՐԻՓՓ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆՈՒՄ ԹՐԻՓՓ-ը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում նախատեսված տարանցման ուղիների շրջանակներում՝ ապագայում հստակեցվելիք տեղադիրքերում՝ պահպանելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում ծրագրի ողջ ծածկույթի նկատմամբ։ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը՝ ԱՄՆ վերահսկիչ բաժենմասով և սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողությամբ, նպատակ ունի ապահովել ԹՐԻՓՓ ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումը։ Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը։ Հայաստանը և ԱՄՆ նախատեսում են միասին աշխատել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կորպորատիվ կառուցվածքը ձևավորելու ուղղությամբ։ Ակնկալվում է, որ կառուցվածքը կարտացոլի հետևյալ խնդիրները. 1) Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների ներգրավածություն բազմամոդալ տարանցիկ երթուղու շահագործմանը վերաբերող առանձին հատուկ որոշումներում և հարցերում, և 2) ֆինանսական եկամուտ ԱՄՆ-ին՝ իր նախնական ներդրման դիմաց, կամ այլ տնտեսական օգուտներ ԱՄՆ կառավարությանը կամ ԱՄՆ ընկերություններին։ Նախատեսվում է, որ հստակեցված սկզբունքային հարցերի շրջանակներում գտնվող որոշակի զգայուն խնդիրների վերաբերյալ որոշումները կկայացվեն համատեղ՝ Հայաստան-ԱՄՆ ղեկավար կոմիտեի միջոցով։ Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունն անմիջականորեն կիրականացնի ԹՐԻՓՓ երկաթգծային ու ճանապարհային նախագծերը և կունենա դուստր ձեռնարկություններ կամ հատուկ նշանակության կազմակերպություններ ԹՐԻՓՓ-ի այլ բաղադրիչների համար։ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունում Հայաստանի մասնաբաժինն արտացոլում է նրա ներդրումը հետևյալում՝ * հողօգտագործման (կառուցապատման) իրավունքներ տարանցիկ երթուղիների շրջանակներում, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Հայաստանը մտադիր է ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը տրամադրել հետևյալ բացառիկ իրավունքները. * պլանավորել, նախագծել, զարգացնել, կառուցել, շահագործել և պահպանել բազմամոդալ տարանցիկ ենթակառուցվածքները նախանշված տարանցիկ երթուղիների շրջանակներում, * երկաթուղային ենթակառուցվածքներ՝ երկաթուղիներ, տերմինալներ, կայարաններ, շարժակազմի կառույցներ, * ենթակառուցվածքների հասանելիության վճարներ, * օրենսդիր, կարգավորիչ և դատական իրավազորությունը՝ պայմանավորված Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ-ի ողջ ծածկույթի նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ՝ ներառյալ օրենքներն ու կանոնակարգերը կիրառելու իրավասությունը՝ համապատասխան Հայաստանի ներքին օրենքներին և միջազգային համաձայնագրերին, ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը, ԹՐԻՓՓ երկաթուղային և ճանապարհային բաղադրիչներն անմիջականորեն իրականացնելուն զուգահեռ, կստեղծի առանձին իրավական կառուցվածքներ մեծ ենթակառուցվածքային բաղադրիչների համար՝ կախված լրացուցիչ ուսումնասիրությունից և վերլուծությունից: Ակնկալվում է, որ յուրաքանչյուր կազմակերպություն կունենա կառավարման, ֆինանսավորման և շահագործման մոդելներ, որոնք կհամապատասխանեն կոնկրետ ենթակառուցվածքի տեսակին և ռազմավարական նկատառումներին: Բոլոր հատուկ նշանակության կազմակերպությունները սկզբում պետք է հիմնադրվեն ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կողմից՝ այն ընկալմամբ, որ մասնավոր հատվածի ներդրումային հնարավորությունները կարող են քննարկվել հետագա փուլերում՝ յուրաքանչյուր դեպքի համար առանձին: ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ Հիմնարար սկզբունքներ Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են և անքննարկելի։ Ակնկալվում է, որ սահմանային և մաքսային բոլոր գործունեությունները կիրականացվեն սահմանային կառավարման միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան՝ պահպանելով օգոստոսի 8-ի հռչակագրի սկզբունքները՝ օգտագործելով «ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» (ընդունարան - գրասենյակ) գործառնական մոդելը։ Սահմանների համալիր կառավարում Հայաստանը մտադիր է շարունակել զարգացնել և ներդնել սահմանների համալիր կառավարման ժամանակակից գործելակերպեր, ինչին ԱՄՆ-ն կարող է աջակցել տեխնիկական օժանդակությամբ՝ ներառյալ. * ռիսկերի վրա հիմնված ստուգման և մաքսային ձևակերպման ընթացակարգեր, Փորձնական նախագծեր Հայաստանը մտադիր է իրականացնել փորձնական նախագծեր օպտիմալացնելու՝ * մաքսային նախնական ձևակերպման ընթացակարգեր, «Ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» գործառնական մոդել Ակնկալվում է, որ Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության պահպանմամբ ԹՐԻՓՓ-ի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կկիրառվի «ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» մոդելը՝ օգտագործելով թվային գործիքներ անխոչընդոտ կապը դյուրացնելու համար։ «Ֆրոնտ օֆիս» (երրորդ կողմ օպերատորներ) Նախատեսվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հետ պայմանագիր կնքած մասնավոր օպերատորները կմատուցեն հաճախորդների առերես սպասարկման ներքոնշյալ ծառայությունները. * փաստաթղթերի նախնական հավաքագրում ստուգման համար, «Բեք օֆիս» (ՀՀ պետական մարմիններ) ՀՀ մաքսային և սահմանային պաշտոնյաներն իրացնում են բոլոր ինքնիշխան իրավասությունները՝ համաձայն ՀՀ ներքին * օրենսդրության և միջազգային համաձայնագրերի. մաքսային վերջնական որոշումներ և ձևակերպումներ, Հստակ իրավազորություն * «Ֆրոնտ օֆիսի» օպերատորներն աջակցում են, նրանք չեն որոշում, Մաքսային ընթացակարգեր Հայաստանը կշարունակի զարգացնել և ներդնել. * ռիսկի վրա հիմնված ընտրողականություն՝ բեռների ժամանակակից ստուգում՝ կենտրոնացված ֆիզիկական զննումներով, Անվտանգության գործողություններ * Հայաստանը պահպանում է լիակատար իրավազորությունը * Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Տվյալների համակարգեր և ինքնիշխանություն * Սահմանային և մաքսային կառավարման համար կտեղադրվեն ժամանակակից տեղեկատվական համակարգեր։ Վերապատրաստում և կարողությունների զարգացում Միացյալ Նահանգները մտադիր է համապատասխան միջոցների առկայության դեպքում նպաստել Հայաստանի սահմանապահ և մաքսային անձնակազմի համապարփակ վերապատրաստմանը և կարողությունների զարգացմանը՝ ներառյալ. * ժամանակակից մաքսային տեխնիկա և ընթացակարգեր, Աղբյուրը` ՀՀ Արտաքին գործերի նախարարություն |

ԹՐԻՓՓ նախագծի՝ Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
6509:06
«Այսօր շարունակելու ենք աշխատել TRIPP նախագծի իրագործման ուղղությամբ». Մարկո Ռուբիո (տեսանյութ)
101Երեկ, 23:06
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ. քննարկել են «Թրամփի ուղին»
123Երեկ, 22:54
Արթուր Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած
113Երեկ, 16:12
Ֆիզկուլտինստիտուտի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
89Երեկ, 12:30
Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից
16810.01.2026, 13:36
