Եվրոհանձնաժողովը հաստատել է 2027 թվականին Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ որոշման նախագիծը
![]() Եվրոհանձնաժողովը հաստատել է ԵՄ խորհրդի առաջարկը՝ հավանություն տալ Ուկրաինային 2027 թվականի համար 45 մլրդ եվրոյի չափով վարկի մնացած մասի տրամադրմանը։ «Այս առաջարկով մենք Ուկրաինային ապահովում ենք անհրաժեշտ կանխատեսելիություն և օգնում ենք պահպանել կարևորագույն պետական ծառայությունների աշխատանքը։ Մեր դաշնակիցների հետ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ուժեղացնենք ճնշումը Ռուսաստանի վրա», - հայտարարել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Եվրոհանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ 2026 թվականի հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի ներկայացրած ֆինանսավորման ռազմավարությունը դրական գնահատելուց հետո՝ հոկտեմբերի 30-ին ընդունված՝ ԵՄ խորհրդի որոշման նախագծով նախատեսվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրոյի վարկի մնացած 45 միլիարդ եվրոն։ Ուկրաինային 2027 թվականի համար նախատեսված այս օգնությունը հաստատելու վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջարկն այնուհետև կներկայացվի ԵՄ խորհրդին՝ վերջնական հաստատման համար։ |

«ՔՊ-ականները նույնիսկ կյանքի և շախմատի օրենքներն են փոխել»․ Կարեն Հեքիմյան
8203:06
«Սրանք լոկ բառեր չեն, այլ տարածքային նկրտումներ ՀՀ-ի նկատմամբ»․ Թաթուլ Հակոբյան
11602:06
«Հանրությունը ստանում է ամենավտանգավոր ուղերձը, այն է՝ արտոնյալների համար բռնությունը լեգիտիմ է»․ Զառա Հովհաննիսյան
10501:06
«Փաշինյանին զգուշացնում են՝ վեշերդ մանրից հավաքի՛ր»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10000:48
«Չեն ցանկանում հեռանալ, քանի որ իշխանությունից զրկվելու դեպքում պետք է պատասխանատվության կանչվեն»․ Ոսկան Սարգսյան
11400:42
Եվրոհանձնաժողովը հաստատել է 2027 թվականին Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ որոշման նախագիծը
13000:31
