«Չեն ցանկանում հեռանալ, քանի որ իշխանությունից զրկվելու դեպքում պետք է պատասխանատվության կանչվեն»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե մեկը 2018թ․ մայիսի 8-ին գրեր, կանխատեսեր, թե 2026 թվականին ինչ վիճակում է հայտնվելու Հայաստանը, նրան չարագուշակ խելագար կհամարեին։ Հիմա ունենք, այն, ինչ ունենք, և գնալով վիճակն ավելի վատթար է դառնում։ Ֆուտբոլի թիմը պարտություններ է կրում, մարզիչը հրաժարական է տալիս, կամ՝ հեռացնում են։ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը չեն ցանկանում քաղաքական պատասխանատվություն կրել պարտությունների, զիջումների, բոլոր ձախողումների համար, հեռանալ։ Նրանք խաղաղության փուչիկը ծախում են հանրությանը։ Չեն ցանկանում հեռանալ, քանզի իշխանություն լինելը, պետբյուջեն, վարկերը մսխելը հաճելի է, իսկ իշխանությունից զրկվելու դեպքում պետք է պատասխանատվության կանչվեն։ Տեսե՞լ եք՝ Հայաստանում ամուսնանալու տարիքի ինչքա՜ն շատ երիտասարդներ, աղջիկներ կան, որոնք չեն ամուսնանում, որովհետև վախենում են անհեռանկար, մշուշոտ ապագայով երկրում ընտանիք կազմել, երեխաներ ունենալ։ Բնակչության մի զգալի մասն էլ ապրում է Վարդավառին զոհաբերվող գառան պես՝ սպասվող դաժան իրողություններից անտեղյակ ու անտարբեր»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Իրանը, պատժամիջոցները շրջանցելով, ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է ներմուծել»․ #Reuters
122:06
«Դուք 3-4 անգամ ավելի գումար եք հատկացրել մի կոնտենտի համար, որը Հայաստանի շուկայական գների հետ կապ չունի»․ Ռուբեն Մխիթարյան
021:42
«Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու, քանի որ այսօր ԱԺ֊ում քաշքշուկ էր հրահրվել». Բենիամին Մաթևոսյան
6518:54
«Առաջարկը ներկայացվում է որպես պարտադրանքի տրամաբանությամբ կառուցված երկընտրանք»․ Արմեն Հովասափյան
10517:42
«Հասկանո՞ւմ եք ինչ նպատակ ունի իշխանական թևի անդադար կատաղի ագրեսիան»․ Արման Աբովյան (տեսանյութ)
13817:36
«ԱԺ-ում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը»․ Մանե Թանդիլյան
12017:30
