Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2026 թ.

«Իշխանությունը թելադրում է, իսկ ընդդիմությունը դառնում է այդ թելադրանքի մասը». Աննա Հովհաննիսյան

75
Այսօր, 18:30
«Իշխանությունը թելադրում է, իսկ ընդդիմությունը դառնում է այդ թելադրանքի մասը». Աննա Հովհաննիսյան

Հասարակական գործիչ Աննա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ ահագին ուրախացանք, հումորներ արեցինք, տխրեցինք, ամաչեցինք։ Ես անգամ շատ մոտիվացված գնացի սպորտի։ Մի պահ պատկերացնում էի՝ ոնց եմ էդ աթոռը նետում, ու այն ուղիղ նշանակետին է կպնում, և այլն…
Իսկ հիմա՝ լուրջ։ Ես ոչ քաղաքական վերլուծություն եմ անում, ոչ էլ գլուխ եմ տանելու։ Որպես հասարակ ՀՀ քաղաքացի, գրում եմ այն, ինչ կուտակվել է ներսումս, և ավելի քան վստահ եմ, որ հազարավոր մարդիկ համակարծիք են։
Երեկվա տեղի ունեցածը, ինչպես միշտ, ողբերգություն էր… Իշխանությունը թելադրում է, իսկ ընդդիմությունը՝ գիտակցաբար, թե անգիտակցաբար, դառնում է այդ թելադրանքի մասը։
Ինձ՝ որպես ՀՀ քաղաքացու, ով իր ձայնը տվել է ընդդիմությանը, չի հետաքրքրում ձեր ՈՉ սպորտային կեցվածքն ու խառը ձեռքի շարժումները։ Էս երկրում շատ քիչ իրական ընդդիմադիր մարդիկ են մնացել։ Եթե իրենք էլ թքեն ու գնան, կմնաք դուք՝ ձեր կռուգով։ Իրար կծեծեք, կջարդեք, տասը րոպե հետո էլ իրար հետ սուրճ կխմեք։
Հիմար չենք, ամեն ինչ գիտենք, ամեն ինչ տեսնում ենք։ Մենք՝ էս հայրենիքն իրոք սիրող մարդիկ, հոգնել ենք ԲՈԼՈՐԻՑԴ։ Հերիք է մարդկանց էշի տեղ դնեք!
Հ․Գ․ Եթե մի քանիսը կգան, կգրեն՝ «Է, հո մենակ Ֆեյսբուքում գրելով չի՞, գայիր, կպնեիր, մի բան էլ դու անեիր»։ Պատասխանում եմ՝ ես երբեք ձևականությունների չեմ տրվում ու մարդկանց հիմարի տեղ չեմ դնի, որովհետև ես էդ մարդկանցից մեկն եմ!!! Իսկ դուք ահավոր կտրվել եք հողից ու օդերում սավառնում եք։
Հ.Գ.Գ․ Ես ձեր փոխարեն դեռ չեմ մարսում երեկվա հայտնի հրապարակման տակ գրված մեկնաբանությունները։ Իսկ դո՞ւք…»։