Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում

1053
Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2026 թ., 15:49
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում

Հռոմում արհմիությունների և ուսանողների մասնակցությամբ զանգվածային ցույց է անցկացվում՝ ընդդեմ ռազմական ծախսերի ավելացման և գործող իշխանությունների քաղաքականության։

Հաղորդվում է, որ ցուցարարները երթով կանցնեն քաղաքի պատմական կենտրոնի փողոցներով՝ շարժվելով դեպի Կայսերական ֆորումներ և Կոլիզեյ։ Ակնկալվում է, որ երթին կմասնակցի շուրջ 20 հազար մարդ։

Ցույցեր են անցկացվում նաև Իտալիայի ավելի քան 50 քաղաքներում։ Ակցիաների մասնակիցները բողոքում են ռազմական ծախսերի ավելացման և կյանքի թանկացման դեմ՝ պահանջելով մեծացնել ներդրումները կրթական ենթակառուցվածքների զարգացման մեջ։