«Իրեն թվում է, թե ինքը դեռ «դուխով» կեպկայով Նիկոլն է»․ Աննա Գրիգորյան
72
Այսօր, 13:54
![]() «Մարդիկ մեզ ձայն չեն տվել, որ կողմ քվեարկենք այդ նախագծին։ Եթե Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ խմբակցությանը, քաղաքական թիմին և մարդկանց հավաքի ու փորձի իբր ճնշում գործադրել, դա միևնույն է մեր դիրքորոշման վրա չի կարող ազդեցություն ունենալ»,- ճեպազրույցի ժամանակ խոսելով նոր Սահմանադրությանը կողմ քվեարկելու Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասին, ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։ «Իրան թվում ա, թե ինքը դեռ հեղափոխական, «դուխով» կեպկայով Նիկոլն ա․ իրավիճակ ա փոխվել, 2018-2019թթ․ չպետք է համեմատել 2026-2027թթ․ հետ։ 2018 թվականի Նիկոլը չկա, որովհետև 2018-ի Հայաստանը չկա։ Հիմա մենք այլ իրողության մեջ ենք ապրում և ընդդիմությունը պետք է պատրաստ լինի՝ համարժեք ճնշման մեխանիզմներ մշակելու հարցում»,- շարունակել է ընդդիմադիր գործիչը։ |

«Իրանը, պատժամիջոցները շրջանցելով, ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է ներմուծել»․ #Reuters
122:06
«Դուք 3-4 անգամ ավելի գումար եք հատկացրել մի կոնտենտի համար, որը Հայաստանի շուկայական գների հետ կապ չունի»․ Ռուբեն Մխիթարյան
021:42
«Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու, քանի որ այսօր ԱԺ֊ում քաշքշուկ էր հրահրվել». Բենիամին Մաթևոսյան
6518:54
«Առաջարկը ներկայացվում է որպես պարտադրանքի տրամաբանությամբ կառուցված երկընտրանք»․ Արմեն Հովասափյան
10517:42
«Հասկանո՞ւմ եք ինչ նպատակ ունի իշխանական թևի անդադար կատաղի ագրեսիան»․ Արման Աբովյան (տեսանյութ)
13817:36
«ԱԺ-ում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը»․ Մանե Թանդիլյան
12017:30
