Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2026 թ.

«Բողոքներ ենք ստանում, որ, օրինակ, 10 հազարի առևտուր են անում, բայց 1000 դրամի կտրոն են ստանում». Սերգեյ Բագրատյան

78
Այսօր, 10:48
«Բողոքներ ենք ստանում, որ, օրինակ, 10 հազարի առևտուր են անում, բայց 1000 դրամի կտրոն են ստանում». Սերգեյ Բագրատյան

Քննարկվում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Շուշան Սարգսյանի թեկնածությունը: Դիմելով թեկնածուին՝ ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ խանութներում ինչպես է վերահսկվում գների ու դրամարկղային կտրոններում նշված գումարի համապատասխանությունը. «Բողոքներ ենք ստանում, որ, օրինակ, 10 հազարի առևտուր են անում, բայց 1000 դրամի կտրոն են ստանում: Ի՞նչ եք անում՝ սա լուծելու համար»: Սարգսյանն ասաց. «Հարցը մրցակցության կամ սպառողների շահերի պաշտպանության համատեքստում համատարած բնույթ չի կրել՝ հանձնաժողովի պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում, բայց նման երևույթներ արձանագրվել են: Օրինակ թվային հարթակներով, տաքսի ծառայությունների մատուցման ոլորտում թվային վերջնական կտրոնը չէր արտացոլում այն գինը, որն ի սկզբանե ներկայացվել էր սպառողին: Իրականացվել է վարույթ և տնտեսվարող սուբյեկտը պատասխանատվության է ենթարկվել»:

«Բողոքներ ենք ստանում, որ, օրինակ, 10 հազարի առևտուր են անում, բայց 1000 դրամի կտրոն են ստանում». Սերգեյ Բագրատյան