Նեթանյահուի դաշինքը Քնեսեթի ընտրություններում ստացել է 53 մանդատ
![]() Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դաշինքը («Լիկուդ», «Շաս», «Միացյալ Տորայի հուդայականություն», «Կրոնական սիոնիզմ», «Ոցմա Յեհուդիթ» կուսակցություններ) խորհրդարանական ընտրություններում ստացել է 53 մանդատ՝ ձայների 100%-ի հաշվարկից հետո։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներին։ Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը դարձել է նոր Քնեսեթի ամենամեծ քաղաքական ուժը՝ ստանալով 27 մանդատ։ Միևնույն ժամանակ, վարչապետի գլխավորած դաշինքը չի ապահովել մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 61 մանդատը։ Ընդդիմադիր դաշինքը ստացել է 48 մանդատ, իսկ արաբական կուսակցությունները՝ 19։ Ընդդիմության գլխավոր՝ «Յաշար» կուսակցությունը ստացել է 21 մանդատ։ Ակնկալվում է, որ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն ոչ ուշ, քան նոյեմբերի 4-ը՝ բողոքարկումների քննարկման ավարտից հետո։ Արդյունքների հրապարակումից հետո Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը խորհրդակցություններ կսկսի Քնեսեթ անցած կուսակցությունների ներկայացուցիչների հետ, ինչից հետո պատգամավորներից մեկին կհանձնարարի նոր կառավարական կոալիցիա ձևավորել։ Կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է առնվազն 61 մանդատ ունեցող կոալիցիա, սակայն այս պահին քաղաքական ուժերից և ոչ մեկը նման մեծամասնություն չունի։ |

«Իրանը, պատժամիջոցները շրջանցելով, ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է ներմուծել»․ #Reuters
122:06
«Դուք 3-4 անգամ ավելի գումար եք հատկացրել մի կոնտենտի համար, որը Հայաստանի շուկայական գների հետ կապ չունի»․ Ռուբեն Մխիթարյան
021:42
«Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու, քանի որ այսօր ԱԺ֊ում քաշքշուկ էր հրահրվել». Բենիամին Մաթևոսյան
6518:54
«Առաջարկը ներկայացվում է որպես պարտադրանքի տրամաբանությամբ կառուցված երկընտրանք»․ Արմեն Հովասափյան
10517:42
«Հասկանո՞ւմ եք ինչ նպատակ ունի իշխանական թևի անդադար կատաղի ագրեսիան»․ Արման Աբովյան (տեսանյութ)
13817:36
«ԱԺ-ում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը»․ Մանե Թանդիլյան
12017:30
