Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2026 թ.

«Կրկնվելու դեպքում ոնց կլինի արձագանքը՝ էդ տեսակ կլինի պատասխանը»․ Անդրանիկ Գևորգյան

81
Այսօր, 10:54
«Կրկնվելու դեպքում ոնց կլինի արձագանքը՝ էդ տեսակ կլինի պատասխանը»․ Անդրանիկ Գևորգյան

«Հրմշտոց ա եղել, հրմշտոցի մեջ փլավ չեն բաժանում»,- այսպես է արձագանքել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը՝ ԱԺ-ում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ իրեն հասցված հարվածների մասին հարցին։ «Ուղղակի մեր հայրենակիցների համար տհաճ տեսարան էր, որը չպիտի լիներ, մենք պետք է պահենք բարեկրթության բոլոր նորմերն ու սահմանները։ Բայց էս տեսակ դեպքերը, որ լինում են, լինում-անցնում են, անցնում ենք բնակականոն աշխատանքի, իսկ կրկնվելու դեպքում ոնց կլինի արձագանքը, էդ տեսակ կլինի պատասխանը»,- շարունակել է ընդդիմադիր պատգամավորը։

«Կրկնվելու դեպքում ոնց կլինի արձագանքը՝ էդ տեսակ կլինի պատասխանը»․ Անդրանիկ Գևորգյան