Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Գոռավանցի հայտնի օրենքով գող՝ հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի (Մարսո) որդուն՝ Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբակալել են և մեղադրանք առաջադրել։ Մեղադրանքն առաջադրվել է քրեական ենթամշակույթին հարելու և շորթում կատարելու համար։ Նրա նկատմամբ տնային կալանք է սահմանվել։ Գոռ Պետրոսյանը կրիմինալ պատմության մեջ ներգրավվել է ոմն Կարապետ Ղազարյանի միջնորդությամբ, երբ վերջինիս բարեկամը խնդիր է ունեցել մեկ այլ անձի հետ՝ պարտքի պատճառով։ Գոռը խոստացել է միջամտել ու հարցը լուծել և դրա դիմաց Ռոբերտից պահանջել է 3 հազար 500 դոլար։ Այդ գումարը ստացել է ոչ թե կանխիկ, այլ Ռոբերտի օգտագործած մեքենան 3 հազար 500 դոլարով ավելի էժան գնելով։ Մյուս դեպքով էլ, ըստ իրավապահների, Գոռը ծեծել է մի քաղաքացու՝ նրա անձնական կյանքի հետ կապված հարցի պատճառով, իսկ հետո նրա եղբորից՝ Կարենից, պահանջել է 2 հազար դոլար, որպեսզի այդ տեղեկությունը չտարածի։ Կարապետ Ղազարյանի նկատմամբ էլ է մեղադրանք առաջադրվել․ նրան մեղադրում են պարտքի հարցը լուծելու առաջարկ անելու և քրեական ենթամշակույթի նպատակներն իրականացնելու մեջ»: |

«Անտռուսիկի արկածներն Ազգային ժողովում». համացանցը ծաղրում է Վահագն Ալեքսանյանին (լուսանկար)
2421:12
«Ընդդիմությունը կարծում է՝ պայքարում է, բայց իրականում պտտվում է». Արփինե Հովհաննիսյան
6521:00
Համացանցը ծաղրում է Վահագն Ալեքսանյանին (լուսանկար)
7620:30
«Իմ մուտքն ԱԺ արգելափակվել է՝ երեկ ԱԺ սրճարանում Վահագն Ալեքսանյանի հետ տեղի ունեցած «միջադեպի» պատճառով». Արթուր Սուքոյան
10520:24
«Այն աղետը, որը որ ՔՊ-ն է բերելու մեր ազգի գլխին, ամենածանրն է լինելու». Արեգ Հովհաննիսյան
7819:48
«Նույն մակարդակի քարոզարշավ իրականացրած ուժերին մարդիկ ընտրել ու գործուղել են Ազգային ժողով». Շահեն Հարությունյան
10419:42
