«Թրամփը թույլ չի տա, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը վերածվի անվերջ պատերազմի»․ Վենս
![]() ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը չի վերածվի «անվերջ պատերազմի»։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Եթե ձեզ անհանգստացնում է ևս մեկ անվերջ պատերազմի հավանականությունը, ապա Իրանի հետ պատերազմը երբեք չի վերածվի ևս մեկ անվերջ պատերազմի»,- Fox News հեռուստաալիքի եթերում նշել է նա։ Վենսի խոսքով՝ հակամարտությունն իսկապես արդեն ութ ամիս է, ինչ շարունակվում է, սակայն ԱՄՆ-ն «Իրանի հետ առնչվում է արդեն 47 տարի»։ «Եվ ես ձեզ խոստանում եմ, որ Դոնալդ Թրամփը թույլ չի տա, որ այն վերածվի անվերջ պատերազմի»,- հավելել է փոխնախագահը։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ն և Իսրայելը մշակել են Իրանի դեմ նոր ռազմական գործողության ծրագիր, որը կարող է մեկնարկել ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո, եթե բանակցությունները ձախողվեն։ |

«Իրանը, պատժամիջոցները շրջանցելով, ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է ներմուծել»․ #Reuters
122:06
«Դուք 3-4 անգամ ավելի գումար եք հատկացրել մի կոնտենտի համար, որը Հայաստանի շուկայական գների հետ կապ չունի»․ Ռուբեն Մխիթարյան
021:42
«Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու, քանի որ այսօր ԱԺ֊ում քաշքշուկ էր հրահրվել». Բենիամին Մաթևոսյան
6518:54
«Առաջարկը ներկայացվում է որպես պարտադրանքի տրամաբանությամբ կառուցված երկընտրանք»․ Արմեն Հովասափյան
10517:42
«Հասկանո՞ւմ եք ինչ նպատակ ունի իշխանական թևի անդադար կատաղի ագրեսիան»․ Արման Աբովյան (տեսանյութ)
13817:36
«ԱԺ-ում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը»․ Մանե Թանդիլյան
12017:30
