Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2026 թ.

««Խուժանապետություն»», բառ, որով փոխարինում են հունարենից սերող «օխլոկրատիա» եզրույթը». Վարդան Ոսկանյան

98
Այսօր, 02:06
««Խուժանապետություն»», բառ, որով փոխարինում են հունարենից սերող «օխլոկրատիա» եզրույթը». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հին հայերենի «խուժան» բառն ունի իրանական ծագում և հանգում է հնագույն քաղաքակրթություններից և պետական միավորներից մեկին՝ Էլամին, հին պարսիկների կողմից տրված Ū(v)ja- անվանմանը։
Արևելահայերենում այն ստացել է բացառապես նախատական իմաստ, և կա նաև «խուժանապետություն» բառը, որով փոխարինում են հունարենից սերող «օխլոկրատիա» եզրույթը։
Այս եզրույթով են, մասնավորապես, բնութագրում այն իրավիճակը կամ հասարակարգը, որտեղ իշխող կամ թելադրող են դառնում անկարգությունը, գռեհկությունը, անդաստիարակ պահվածքը, ամբոխային բնազդները և օրինականության բացակայությունը»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան