Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2026 թ.

Գյումրին ջրազրկված է

84
Երեկ, 22:24
Գյումրին ջրազրկված է

Վթարվել է Գյումրի քաղաքը սնող «Մայիսյան» օրվա կարգավորիչ ջրամբար լցվող 1000 մմ-ոց պողպատե ջրագիծը:

Քաղաքում արդեն հայտարարվել է ջրանջատում։

«Հաշվի առնելով ջրատարի մեծ տրամագիծը՝ համակարգի ամբողջական դատարկման համար պահանջվել է զգալի ժամանակ, ինչից անմիջապես հետո Վեոլիա Ջուր ընկերության «Շիրակ» շահագործման տեղամասի մասնագետները սկսել են վթարավերացման աշխատանքները։ Վեոլիայի թիմը կշարունակի աշխատել նաև գիշերը և կանի առավելագույնը, որ առավոտյան՝ հայտարարված ժամին, սպառողների ջրամատակարարումը լիովին վերականգնվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։