Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2026 թ.

«Երբ ասում էի՝ ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները, այսօրվա համար էր»․ Անի Սամսոնյան

75
Այսօր, 17:06
«Երբ ասում էի՝ ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները, այսօրվա համար էր»․ Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱԺ-ում կազմակերպված ամեն ծեծկռտուք մաշում է միայն ընդդիմությանը:
Իշխանությունը այստեղ քաղաքական իմիջի կորուստներ չի կրում:
Դա լավ գիտի վարչապետ Փաշինյանը, դրա համար էլ իշխանական պատգամավորները հավեսով են մտնում այդ ծեծկռտուքների մեջ և մեծացնում ընդդիմությունից հիասթափվածների շրջանակը:
Այդպես կմաշեն ընդդիմությանը այնքան, մինչև որ վերջիններս հնարավոր արտահերթ ընտրություններում պարտությունից վախեցած կողմ քվեարկեն Սահմանադրական հանրաքվեին: Եթե դա չեղավ ընդդիմադիր խմբակցությունների մակարդակով, լինելու է առանձին պատգամավորների մակարդակով:
Երբ ասում էի, որ ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները, այսօրվա համար էր: Եթե դուք պատրաստ էիք այդքան շուտափույթ Փաշինյանի մի հայտարարությամբ հենց վաղն էլ մտնել արտահերթի մեջ, էդ դեպքում չվերցնեիք մանդատները ու կարճ ժամանակում խայտառակ չլինեիք: Իշխանությունն էլ ձեզ ծեծկռտուքի մեջ ներքաշելու, ճնշելու, ձեզնից մարդ գողանալու ու վարկաբեկելու լծակ չէր ունենա և ինքն իրենով ստիպված կգնար ընտրությունների»:

Աղբյուրը`   Անի Սամսոնյան