«Զարգացման իրական արժեքը չափվում է նաև մարդկանց կյանքի որակով, ապագայի նկատմամբ վստահությամբ»․ Նիկոլ Փաշինյան
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել և ելույթով հանդես է եկել Արքայազն Թալալի՝ մարդկային զարգացման միջազգային մրցանակաբաշխության արարողությանը, որին ներկա էին նաև Իսպանիայի թագուհի Սոֆիան, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը և միջազգային այլ հյուրեր։ «Այսօր աշխարհը բախվում է փոխկապակցված տնտեսական, սոցիալական և բնապահպանական մարտահրավերների, նմանօրինակ նախաձեռնությունների նշանակությունն առավել քան մեծանում է։ Այսօր, երբ աշխարհը բախվում է փոխկապակցված տնտեսական, սոցիալական և բնապահպանական մարտահրավերների, նմանօրինակ նախաձեռնությունների նշանակությունն ավելի է մեծանում. նախաձեռնություններ, որոնք ի ցույց են դնում, որ զարգացման իրական արժեքը չափվում է ոչ միայն տնտեսական ցուցանիշներով, այլև մարդկանց կյանքի որակով, նրանց հնարավորություններով և ապագայի նկատմամբ վստահությամբ: Այս տարվա մրցանակաբաշխությունը նվիրված է «մատչելի և մաքուր էներգիա» նպատակին։ Այն պարունակում է կարևոր ուղերձ առ այն, որ մարդկանց բարեկեցությունն ու շրջակա միջավայրի պահպանությունը փոխկապակցված են․․․ Մեր խնդիրն է ապահովել, որ էներգետիկանցումը ոչ միայն ամրապնդի տնտեսական և էներգետիկ անվտանգությունը, այլև ստեղծի զարգացման նոր հնարավորություններ՝ դրա օգուտները հասանելի դարձնելով հասարակության բոլոր շերտերին»,- իր ելույթում ընդգծել է Փաշինյանը։ |

«Ձեր թևերը կտրվել են Ստեփանավանում՝ ձեր գործընկերոջ կեղտոտ գործելաոճի արդյունքում»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
4418:42
«ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հարցում շատ բան կարող են սովորել Թրամփից»․ Դմիտրիև
5418:37
«Եթե հաջողություններ գրանցեին, Նարեկ Կարապետյանը վիդեոներ էր հրապարակելու, թե ոնց է ՔՊ-ի թևերը կտրտում»․ Արփի Դավոյան (տեսանյութ)
5618:24
«Ազգային միասնական օրակարգի ձևավորման հնարավորությունները սպառված չեն»․ Տիգրան Աբրահամյան
7217:48
«Փորձում են համոզել, որ հակառակորդի առաջադրած պայմաններին հարմարվելը հասուն քաղաքականություն է»․ Արմեն Հովասափյան
6017:30
«Անհրաժեշտ է վերացնել խոչընդոտող պայմանները և հստակեցնել շահառուների իրավունքները»․ Հակոբ Հակոբյան
9117:24
