ԵՄ-ն հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից
![]() ԵՄ-ն հրաժարվել է Օտտավայում հոկտեմբերի 29-30-ը կայանալիք առաջիկա գագաթնաժողովում Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից՝ այդ հարցում նախընտրելով օգտագործել ավելի մեղմ ձևակերպումներ։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով գագաթնաժողովի համատեղ հայտարարության նախագծի վերջին տարբերակը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ԵՄ-ին անդամակցող 27 երկրները «ասոցացված անդամ» ձևակերպման փոխարեն օգտագործելու են բովանդակությամբ ավելի մեղմ՝ «առավել սերտ ասոցացում» արտահայտությունը։ Նշվում է, որ մի խումբ դիվանագետներ պարբերականին հայտնել են՝ համատեղ հայտարարությունում Կանադայի վերաբերյալ «ասոցացված անդամ» ձևակերպման օգտագործմանը դեմ են արտահայտվել Գերմանիան, Իտալիան, Հունաստանը և Ֆրանսիան։ «Մենք կձևավորենք էլ ավելի սերտ ասոցիացիա Կանադայի և ԵՄ միջև... և կաշխատենք Կանադայի և ԵՄ ավելի սերտ մերձեցման հայեցակարգ սահմանել մինչև 2027 թվականին կայանալիք ԵՄ-Կանադա գագաթնաժողովը, որը, սակայն, չի ենթադրելու լիիրավ անդամակցություն»,- մեջբերում է Politico-ն այս հատվածը հայտարարության նախագծից։ Նշվում է նաև, որ ներկայացված տեքստն, այնուամենայնիվ, դեռ վերջնականապես չի հաստատվել։ |

«Մեզ անհրաժեշտ է որակապես նոր իշխանություն և որակապես նոր ընդդիմություն»․ Արա Պողոսյան
6100:36
ԵՄ-ն հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից
9200:07
«ԱԺ-ն «քուչի» հետ շփոթած պատգամավորի աշխատավարձը շուրջ 600 հազար դրամ է»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
89Երեկ, 23:54
«Զարգացման իրական արժեքը չափվում է նաև մարդկանց կյանքի որակով, ապագայի նկատմամբ վստահությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
81Երեկ, 23:00
«Այս ֆորմատն իմաստ ունի միայն ձեր ստերը ցույց տալու համար»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
84Երեկ, 22:42
«Եթե հաստատվի, որ Սահմանադրության փոփոխությունը վերջին քայլն է, որը պակասում է մեր խաղաղությանը՝ գալի՞ս եք գնանք դրան»․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
59Երեկ, 22:30
