Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2026 թ.

«Ազգային միասնական օրակարգի ձևավորման հնարավորությունները սպառված չեն»․ Տիգրան Աբրահամյան

70
Այսօր, 17:48
«Ազգային միասնական օրակարգի ձևավորման հնարավորությունները սպառված չեն»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին, որով հավաստիացվում է, որ ազգային պայքար չկա, իսկ ավանդաբար հայկական շահեր սպասարկող ուժերը մրցակցությունից դուրս են մնացել:
Այն, որ ընդդիմության դաշտում հսկայական խնդիրներ կան՝ ընդհանուր օրակարգից մինչև միմյանց նկատմամբ խայթոցներ ու արշավներ, դա որևէ մեկը չի կարող հերքել:
Սակայն անկախ ԱԺ և ՏԻՄ արդյունքներից՝ իշխանությունն ուժեղ արտաքին ճնշումների ներքո է՝ զիջումների և անորոշ ապագայի զուգորդմամբ, իսկ թեման մեղմելու համար ոչ թե հայկական օրակարգի սպասարկման ուղղությամբ է շարժվում, այլ ներսում քաղաքական հակառակորդների չեզոքացման:
Անկախ ընդդիմության հարթակում տիրող իրավիճակից՝ ներսում ազգային միասնական օրակարգի ձևավորման ու ճիշտ թիրախի ուղղությամբ շարժվելու հնարավորությունները սպառված չեն»: