Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2026 թ.

«Գերմանիայում հատուկ նշանակության ուժերը պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությանը»․ #Bild

91
Այսօր, 16:49
«Գերմանիայում հատուկ նշանակության ուժերը պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությանը»․ #Bild

Գերմանիան հատուկ նշանակության ուժերին պատրաստում է Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությանը, Bild-ին ասել է Բունդեսվերի հատուկ նշանակության ուժերի հրամանատարության ղեկավար Անդրեաս Քյունեն։

«Մենք նպատակաուղղված պատրաստվում ենք Ռուսաստանի դեմ հնարավոր ռազմական դիմակայությանը»,- նշել է նա։

Ներկայացնելով Գերմանիայի հատուկ նշանակության ուժերի՝ ենթադրյալ հակամարտությանը նախապատրաստվելու գործընթացը՝ Քյունեն ասել է, որ զինծառայողներին պատրաստում են երկարատև գործողությունների իրականացմանը։

Նրա խոսքով՝ նախկինում հատուկ նշանակության ուժերի գործողությունները տևում էին մոտ երեք օր, որից հետո զինծառայողները վերադառնում էին բազա։ Սակայն այժմ Գերմանիայի հատուկ նշանակության ուժերին պատրաստում են այն հաշվարկով, որ ենթադրյալ հակամարտության սկզբնական փուլում իրականացվող գործողությունների ավարտի ժամկետը հստակ սահմանված չի լինի։

Թերթի տվյալներով՝ հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմի ընդհանուր թվաքանակը կազմում է շուրջ 1,5 հազար մարդ։ Նրանցից միայն մեկ երրորդն է հատուկջոկատային։