Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.

«Երբ նայում ես նախաձեռնության իրական հեղինակին, հասկանում ես՝ որտեղից կարող է գալ վտանգը»․ Էդգար Ղազարյան

83
Այսօր, 11:54
«Երբ նայում ես նախաձեռնության իրական հեղինակին, հասկանում ես՝ որտեղից կարող է գալ վտանգը»․ Էդգար Ղազարյան

«Հասարակական հարաբերությունները միայն օրենքով չեն կարգավորվում, կարգավորվում են ավանդույթներով, այլ նորմերով, այդ թվում՝ կրոնական։ Եվ հիմա ինչո՞ւ ենք մենք այսպիսի երևույթների առաջ կանգնել, որովհետև հայտնվել ենք մի իշխանության ներքո, որը փորձում է քանդել մեր ամբողջ ավանդական, եկեղեցական, ընտանեկան համակարգը և շեղել մեր հասարակությանը զարգացման բնականոն հունից»,- ԱԺ իր խոսում ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը։
«Երբ նայում ես նախաձեռնության իրական հեղինակին, նոր հասկանում ես՝ որտեղից կարող է գալ վտանգը։ Որովհետև այս նախաձեռնության հեղինակը 2018թ․ Կանայք հանուն խաղաղության նախաձեռնություն էր նախաձեռնել, 2020թ․ պատերազմից առաջ զորավարժանքների նախաձեռնություն, պատերազմի ժամանակ՝ կամավորական ջոկատ ստեղծելու նախաձեռնություն։ Այս ամենը միայն վտանգներ, կորուստներ է բերել։ Այս նախագիծն ընդամենը մեկ հոգու անձնական ամբիցիաներով պայմանավորված, ինքնաարտահայտման պահանջմունքի իրացման, չկայացվածության դրսևորում է»,- շարունակեց Ղազարյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։

«Երբ նայում ես նախաձեռնության իրական հեղինակին, հասկանում ես՝ որտեղից կարող է գալ վտանգը»․ Էդգար Ղազարյան