Երևան`   +14 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.

«Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար». Տիգրան Ավինյան

69
Այսօր, 10:18
«Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար». Տիգրան Ավինյան

Մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանի թեմայով քննարկման ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հաջորդ տարի պետք է սկսվի շինարարությունը. «Արձանագրենք, որ գերակա շահ հայտարարելու համար իրականացված լսումները հաջող են անցել, ամփոփվում են. գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են Աջափնյակի մետրոյի կառուցման համար»,- ասաց նա: «Հասկանում եմ՝ մեետրո կառուցելու գիտելիքն ու կարողությունը մեր երկրից կորցրել ենք, բայց սա պետք է իրականացնի հայկական ընկերություն: Չի լինելու միջազգային՝ եկան, արեցին, գնացին. դա պետք է լինի հայկական ընկերություն, որովհետև էդ մի կայարանով չենք ուզում սահմանափակվել, ուզում ենք ունենալ մարդիկ, ովքեր հասկանում են՝ ինչպես մետրոպոլիտեն կառուցել, և ուզում ենք էդ կարողությունն էստեղ զարգանա»,- հավելեց Ավինյանը: