Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
![]() Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն վերադարձել է հայրենիք՝ ավելի քան 10 ամիս աքսորում գտնվելուց հետո։ «Ես այստեղ եմ։ Ձեզ հետ եմ»,- գրել է Մաչադոն՝ X սոցիալական ցանցում։ Reuters-ը գրում է, որ նրա վերադարձը համաձայնեցվել է ԱՄՆ-ի, Պանամայի և Կոլումբիայի կառավարությունների հետ։ Աղբյուրների տվյալներով՝ Մաչադոն մասնավոր ինքնաթիռով Պանամայից մեկնել է Կոլումբիա, իսկ կիրակի օրը ցամաքային ճանապարհով հատել է Վենեսուելայի սահմանը։ Նրա տեղաշարժերին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ թռիչքը տեղի է ունեցել անցած շաբաթվա վերջին, որի ընթացքում նրան ուղեկցել են անվտանգության ամերիկյան ընկերության աշխատակիցները։ Նույն աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ-ն Վենեսուելայի իշխանություններին տեղեկացրել է Մաչադոյի վերադարձի մասին՝ նախազգուշացնելով չմիջամտել տեղի ունեցողին և չձեռնարկել նրա անվտանգությանը սպառնացող գործողություններ։ Մաչադոն Վենեսուելայից հեռացել է 2025 թվականի վերջին։ Նա գաղտնի լքել է երկիրը՝ Նոբելյան Խաղաղության մրցանակը ստանալու համար՝ չնայած իշխանությունների սահմանած արգելքին։ |

«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
10802:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
16601:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
15400:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
167Երեկ, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
156Երեկ, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
167Երեկ, 23:12
