Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

80-ամյա Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ

851
Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ., 08:49
80-ամյա Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ

Բրազիլիայի գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հաղթել է նախագահական ընտրություններում՝ չորրորդ անգամ դառնալով երկրի նախագահ։ Ձայների ավելի քան 99 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ նրա օգտին է քվեարկել ընտրողների 51,75 տոկոսը, իսկ աջակողմյան քաղաքական գործիչ Ֆլավիու Բոլսոնարուի օգտին՝ 48,25 տոկոսը։ Բարձրագույն ընտրական դատարանը ձայների հաշվարկի տվյալներին կից նշել է․ «Արդյունքը մաթեմատիկորեն որոշված է»։