Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.

«Նիստն անցկացրեք պատշաճ կերպով», «նիստը պատշաճ է, մի՛ ընդհատեք ինձ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում

69
Այսօր, 12:12
«Նիստն անցկացրեք պատշաճ կերպով», «նիստը պատշաճ է, մի՛ ընդհատեք ինձ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում

ԱԺ հանձնաժողովում Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց։ «Տիկի՛ն Գալստյան, սա նորմալ չի։ Ես հանձնաժողովի անդամ եմ և նման ձևաչափով նիստ անցկացնելն անընդունելի և անընկալելի է։ Խնդրում եմ՝ նիստն անցկացրեք պատշաճ կերպով»,- դիմելով ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանին՝ ասաց ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանը։ «Այդպիսի գնահատական տալու որևէ հիմքեր չունեք, նիստը պատշաճ է և մի ընդհատեք ինձ»,- պատասխանեց Գալստյանը։

Նշենք, որ Էդգար Ղազարյանի ելույթը սահմանված 3 րոպե ձևաչափից երկար էր, բացի այդ, նա իր ելույթում քննադատական խոսք էր հնչեցրել վարչապետի տիկնոջ հասցեին։

«Նիստն անցկացրեք պատշաճ կերպով», «նիստը պատշաճ է, մի՛ ընդհատեք ինձ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում