Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.

«Իրավապահ համակարգը թերացե՞լ է, որ մեյլով պետք է իրավախախտումների մասին տեղեկացնել վարչապետին»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

62
Այսօր, 12:48
«Իրավապահ համակարգը թերացե՞լ է, որ մեյլով պետք է իրավախախտումների մասին տեղեկացնել վարչապետին»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

«Մինչ ՏԻՄ ընտրությունները, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ խախտումների հետ կապված, թող մեյլով իրեն այդ մասին տեղեկացնեն։ Սա չի՞ նշանակում, որ իրավապահ ամբողջ համակարգը՝ նաև ձեր կառույցը, թերացել է, որ մեյլով պետք է իրավախախտումների մասին տեղեկացնել վարչապետին»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին։
«Ո՛չ, դա այդպես չի նշանակում։ Հանրապետության վարչապետը, նկատի ունենալով նաև ԶԼՄ-ներով առկա տեղեկատվությունը, տարբեր գրառումներ, որպես քաղաքական թիմի ղեկավար և որպես Հանրապետության վարչապետ, ներկայացրել է իր դիրքորոշումը հարցի հետ կապված և տվել է համապատասխան խողովակի հնարավորություն՝ այդ թվում անձամբ իրեն ներկայացնելու համապատասխան դրվագը։ Տրամաբանական է, որ եթե այդպիսի հաղորդագրություն գնար վարչապետին, դրանք հասցեագրվելու էին իրավապահ համակարգին և գնալու էին առաջ»,- պատասխանեց նախարարը։

«Իրավապահ համակարգը թերացե՞լ է, որ մեյլով պետք է իրավախախտումների մասին տեղեկացնել վարչապետին»․ հարց՝ Արփինե Սարգսյանին