Երևան`   +13 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.

Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու մասին

123
Այսօր, 10:01
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու մասին

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսի ապստամբները հայտարարել են, որ հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին։

«Անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել արևելյան և արևմտյան ուղղություններով հում նավթ մղող պոմպակայաններին։ Հարվածները ճշգրիտ են եղել»,- հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։

Բացի այդ, հուսիները հայտնել են, որ բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել Եմենի Ադեն և Լահջ նահանգներում գտնվող արաբական կոալիցիայի ռազմական թիրախներին։