Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2026 թ.

«Ներկա և նախկին իշխանությունների խայտառակ ձախողման հետևանքով ոճրագործությունը մինչ օրս բացահայտված չէ»․ Մանե Թանդիլյան

76
Այսօր, 16:42
«Ներկա և նախկին իշխանությունների խայտառակ ձախողման հետևանքով ոճրագործությունը մինչ օրս բացահայտված չէ»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ներկա և նախկին իշխանությունների խայտառակ ձախողման հետևանքով Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մինչ օրս բացահայտված չէ։ Մեր պատմության այս արյունալի էջը շարունակում է մնալ բաց վերք մեր պետականության անվտանգության համար։
Իսկ անպատժելիությունը ոչ միայն անցյալի անարդարության քողարկումն է, այլև ապագա ոճրագործությունների վտանգը։ Այս հրեշավոր ոճրագործության ամբողջական բացահայտումը պարտք է մեր պետականության ու ապագա սերունդների անվտանգության առաջ:
Հավերժ խոնարհում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին»։

Աղբյուրը`   Մանե Թանդիլյան