Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2026 թ.

«16 բալիստիկ հրթիռ, ավելի քան 280 ԱԹՍ»․ Զելենսկին՝ ռուսական հարվածների մասին

139
Այսօր, 15:19
«16 բալիստիկ հրթիռ, ավելի քան 280 ԱԹՍ»․ Զելենսկին՝ ռուսական հարվածների մասին

Գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ 16 բալիստիկ հրթիռ է արձակել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Բացի այդ, կիրառվել է ավելի քան 280 անօդաչու թռչող սարք։ Ցավոք, կան զոհեր, հարվածներ են հասցվել Կիևի մի շարք օբյեկտների։ Հարվածներ են հասցվել նաև Կիևի, Վիննիցայի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի, Օդեսայի, Չեռնիգովի, Սումիի, Դոնեցկի, Խերսոնի և Չեռնովցիի մարզերին։ Գրեթե բոլոր դեպքերում ռուսական թիրախներն են էներգետիկ ենթակառուցվածքները, լոգիստիկ օբյեկտներն ու սովորական քաղաքային ենթակառուցվածքները»,- նշել է նա։

Զելենսկին նաև հավելել է, որ «Patriot և NASAMS ՀՕՊ համակարգերի համար նախատեսված հրթիռների մատակարարումների արհեստական և երկարատև ձգձգումները, որոնք, ցավոք, վերջին շրջանում տեղի են ունենում, ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին»։