Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2026 թ.

Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս-ի նկատմամբ

99
Այսօր, 18:06
Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս-ի նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ավարտվել է թիվ ԵԴ1/3890/01/25 քրեական գործի դռնբաց դատաքննությունն՝ ըստ մեղադրանքի՝ Ա.Ս.-ի՝ Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման վերաբերյալ։

Դատաքննությամբ հետազոտված՝ պատշաճ իրավական ընթացակարգով ձեռք բերված ապացույցների ամբողջությամբ հաստատվել է, որ Ա.Ս.-ն, հանդիսանալով Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի վարույթում քննված քրեական վարույթով մեղադրյալի պաշտպանը, նախաքննության մարմնի կողմից Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված միջնորդությունների կապակցությամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ վիրավորելով դատավորին։

Հիմնական դատալսումների արդյունքներով՝ դատարանը, հաստատված համարելով Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ Ա.Ս.-ի մեղավորությունը, նրա նկատմամբ կայացրել է մեղադրական վերդիկտ»։