Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2026 թ.

«ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հարցում շատ բան կարող են սովորել Թրամփից»․ Դմիտրիև

102
Այսօր, 18:37
«ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հարցում շատ բան կարող են սովորել Թրամփից»․ Դմիտրիև

Եվրոմիությունն ու Մեծ Բրիտանիան շատ բան կարող են սովորել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ ուկրաինական հակամարտության հարցում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։

«Օլեշկիում սկսվում է հումանիտար հրադադար, որը կազմակերպվել է առաջին տիկին Մելանիա Թրամփի մասնակցությամբ։ Նախագահ Թրամփն ու նրա թիմը հետևողականորեն հանդես են գալիս մարդասիրական մոտեցման և խաղաղարարության՝ պատերազմի հրահրման նկատմամբ գերակայության օգտին։ ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի բյուրոկրատները շատ բան ունեն սովորելու այս մոտեցումից», — գրել է Դմիտրիևը X սոցիալական ցանցում։

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պայմանավորվածության է հասել Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում տեղական հրադադարի վերաբերյալ, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 29-ին։ Օլեշկին գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Խերսոն քաղաքի դիմաց։ Ռազմական գործողությունների հետևանքով քաղաքում բարդ մարդասիրական իրավիճակ է ստեղծվել։