Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.

Ալեքսան Ալեքսանյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

64
Այսօր, 20:06
Ալեքսան Ալեքսանյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշման դեմ բողոքները կքննի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխել և կիրառել է տնային կալանք։ Պաշտպանության կողմը, սակայն, գտնում էր, որ Ալեքսանյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց չպետք է կիրառվեր, իսկ եթե կիրառվեր, ապա անազատության հետ չկապված, ըստ այդմ, բողոք են ներկայացրել։ Դատական ակտի դեմ բողոք ներկայացրել է նաև դատախազությունը՝ պահանջելով կրկին կալանավորել Ալեքսանյանին։

Բողոքներն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Արմեն Հովհաննիսյանին, ով սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ գործով պաշտպաններից Վահե Միսակյանն իր համակուրսեցին է։ Գործը երեկ վերամակագրվել է դատավոր Ժենյա Մելիքսեթյանին»,- գրել է լրատվամիջոցը։