Երեքուկես տարվա շուրջերկրյա ճամփորդության դուրս եկած «Վիլլա Վի Օդիսեյը» դադարեցրել է ճանապարհորդությունը վառելիքի գների պատճառով
![]() «Վիլլա Վի Օդիսեյ» ամերիկյան զբոսանավը դադարեցրել է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը վառելիքի բարձր գների պատճառով։ «The Independent»-ի տվյալներով՝ ուղևորները ափ են իջեցվել Կամբոջայում։ «Վիլլա Վի Օդիսեյը» 2024 թվականի հոկտեմբերին Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքից մեկնել է «անդադար» շուրջերկրյա ճանապարհորդության։ Ուղևորները պետք է երեքուկես տարվա ընթացքում այցելեին 147 երկրների ավելի քան 425 ուղղություններ։ Տոմսի նվազագույն գինը կազմել է մոտավորապես 119,000 դոլար՝ բացառությամբ ամսական կացության վճարի։ Նավը զբոսանավային ճանապարհորդության մեջ է եղել առնվազն 755 օր։ Նավը կարող է տեղավորել մինչև 650 ուղևոր. Կամբոջա ժամանելու պահին նավի վրա գտնվողների թիվը հայտնի չէ։ Նավի սպասարկող ընկերությունը հայտարարել է զբոսանավային ճանապարհորդության դադարեցման մասին վառելիքի ճգնաժամային իրավիճակի պատճառով։ Դրա ամսական ծախսերը՝ մեկ նավախցի հաշվարկով, Ասիայի որոշ երկրներում, որտեղ վերջերս գտնվում էր լայները, 1,8 հազար դոլարից աճել են մինչև 8 հազարի։ Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ չեն կարող ծախսերի այս աճը փոխանցել ուղևորներին։ Նրանք նաև հավելել են, որ Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր փորձել են կրճատել վառելիքի սպառումը, սակայն այդ միջոցառումները բավարար չեն եղել։ Ընկերությունը «վերակազմակերպում և վերակապիտալացում» կիրականացնի առաջիկա երկու ամիսների ընթացքում, սակայն նշում է, որ արդյունքները «չեն երաշխավորվում»։ Որոշ ուղևորներ արդեն մեկնել են Կամբոջայից, մինչդեռ մյուսները մնում են երկրում՝ հույս ունենալով, որ նավը կվերսկսի նավարկությունը։ |

«Ադրբեջանը կայուն և լավ գործընկեր է Ռուսաստանի համար». Պուտին
4518:13
Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս-ի նկատմամբ
6618:06
«Փաշինյանի իշխանությունը, որ արյունալի պատերազմ բերող է, շարունակում է մնալ իշխանության». Անուշ Միրզոյան
9117:18
Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնների վարիչներ Վարդան Այվազյանը և Էդիկ Մինասյանը
11116:30
«Դատարանը որոշեց վերացնել Նարեկի և Վազգենի նկատմամբ կիրառված ազատ խոսքի սահմանափակումները». Ռուբեն Մելիքյան
12614:54
Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազնը (տեսանյութ)
10114:48
