Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.

«Սա Հայաստանի Հանրապետության հերթական կապիտուլյացիան էր»․ Սուրեն Ներսիսյան

68
Այսօր, 17:00
«Սա Հայաստանի Հանրապետության հերթական կապիտուլյացիան էր»․ Սուրեն Ներսիսյան

Փաստաբան Սուրեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «63 «կողմ» և 32 «դեմ» ձայներով վավերացվեց TRIPP-ի համաձայնագիրը։
Իրականում սա Հայաստանի Հանրապետության հերթական կապիտուլյացիան էր:
Մինչև նիկոլի հայտնվելը մենք ունեինք Արցախ և ճանապարհ Արցախի հետ, որը կոչվում էր Լաչինի միջանցք:
Հիմա այդ նույն ճանապարհը (բայց արդեն առանց Արցախի) ստացավ Ադրբեջանը։ Ի՞նչ կապ ունի Հայաստանի տնտեսությունը այս ամենի հետ, ի՞նչ բեռնափոխադրումներ։
Հերթական սուտ, հերթական խաբեություն:
Ադրբեջանը ճանապարհ ստացավ դեպի Նախիջևան և մենք դեռ չգիտենք, թե Մեղրին ինչ կարգավիճակում է հայտնվել:
Դա կոչվում է TRIPP:
TRIPP-ում Թրամփն ընդամենը միջնորդ է, ով այս ծրագրից ունի իր շահը, կվերցնի իր տոկոսներն ու գումարները, և վերջ։
Իսկ եթե որոշ մարդկանց հիշողությունը թարմացնենք, ապա կտեսնենք, որ ժամանակին՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք, այդ նույն ճանապարհի դիմաց մենք ունենում էինք Արցախ, որը միանում էր Հայաստանի Հանրապետությանը Լաչինի միջանցքով։
Ու այստեղ հիշեցի նիկոլի հոդվածները, «կլյավուզաները», մեղադրանքները, որ Հոկտեմբերի 27-ը «ձեռնտու էր» Քոչարյանին և Հայկական ժամանակի մեջ օրը 20 անգամ կարդում էինք Վազգենի. «Մեղրին կպայթի Երևանի կենտրոնում»․..
p.s հիմա պատկերացրեք՝ քանի՜ անգամ ավելի վրդովված կլինեին Վազգենը և Կարեն Սերոբովիչը, եթե օրը-ցերեկով Ալիևի ազգակից նիկոլը ըստ Տրամփի՝ ԱԺ-ում «անցկացնում է» մի նախագիծ, որով դե-յուրե Ադրբեջանին միացնում է Նախիջևանի հետ ու դրա դիմաց Հայաստանը ստանում է ՈՉԻՆՉ:
Այս նույն ժամանակում Արցախի բոլոր նախագահները ձերբակալված են՝ Քոչարյան Ռոբերտը Հայաստանում, մնացածը՝ Ադրբեջանում:
Մտածելու..․»։

Աղբյուրը`   Սուրեն Ներսիսյան