Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

«Բազմաբևեռ աշխարհը դառնում է իրականություն»․ Պուտին

424
Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ., 16:13
«Բազմաբևեռ աշխարհը դառնում է իրականություն»․ Պուտին

Բազմաբևեռ աշխարհն իրականություն է դառնում։ Այս մասին հայտարարել է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Ռուսաստան-Աֆրիկա» տնտեսական և հումանիտար համաժողովի լիագումար նիստում։

«Մենք ականատես ենք լինում, թե ինչպես է բազմաբևեռ աշխարհն իսկապես իրականություն դառնում, և այդ միտումն օբյեկտիվ է ու անշրջելի։ Այն ժամանակաշրջանը, երբ ամբողջ մայրցամաքների ճակատագրերը որոշվում էին պետությունների նեղ շրջանակի կողմից, անդառնալիորեն անցնում է։ Դրան փոխարինելու է գալիս ավելի արդար աշխարհ, որտեղ պետք է լսելի լինեն միջազգային հարաբերությունների բոլոր մասնակից երկրների ձայները»,- ասել է նա։