Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.

«Պատկերացրեք՝ տրուբա, որ անցնում է տան միջով․ երկաթուղին, ինչպես և տրուբեն, պիտի մի տեղից գա, մի տեղ գնա»․ Արարատ Միրզոյանը TRIPP-ի մասին

76
Այսօր, 19:00
«Պատկերացրեք՝ տրուբա, որ անցնում է տան միջով․ երկաթուղին, ինչպես և տրուբեն, պիտի մի տեղից գա, մի տեղ գնա»․ Արարատ Միրզոյանը TRIPP-ի մասին

«Ասում եք՝ ես ասել եմ, որ ԹՐԻՓՓ–ն ունի աջ ու ձախ կողմեր, և հետևաբար աջ ու ձախ կողմերն էլ են ԹՐԻՓՓ»,- ԱԺ–ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը և փորձեց պատկերավոր պարզաբանել։

«Ուրիշ կողմից փորձեմ բացատրել։ Պատկերացրեք՝ տրուբա, «պոլ դյույմ» կամ «տրի չետվերտ», էդ տրուբեն տարանք մեր տան մեջ, վերանորոգում ենք, դրեցինք մի ծերից մյուսը: Էդ տրուբեն էսթետիկ ոչ մի բան չունի, չէ՞, պիտի մի տեղից ջուրը գա, մի տեղից գնա, չէ՞, հենցայնպես ոչ մեկ տրուբա չի դնում իր տանը։ Հիմա երկաթուղու մեր մասը ունի սկիզբ, ունի վերջ, աջ, ձախ։ Երկաթուղին, ինչպես նաև տրուբեն, ի՞նչ իմաստ ունի ինքնին այդ կտորով, ինքը պիտի մի տեղից գա, մի տեղ գնա։ Այ հենց էն մեր տան մասը կոչվում է ԹՐԻՓՓ–ի նախագծերից մեկը։ Կլինի նավթամուղ, կարող ա կուխնիում դնենք, կլինի գազամուղ՝ բալկոնով կանցկացնենք, կհասկանանք։ Դա է տարածքի խոսակցությունը։

Հիմա նախաստորագրում է եղել, դա եղել է 2025–ի օգոստոսի 8-ին»։

«Պատկերացրեք՝ տրուբա, որ անցնում է տան միջով»․ Արարատ Միրզոյանը TRIPP-ի մասին