Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.

«Վերադարձված գումարները դեպոզիտ կդրվեն, տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին»․ Նիկոլ Փաշինյան

88
Այսօր, 18:30
«Վերադարձված գումարները դեպոզիտ կդրվեն, տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին»․ Նիկոլ Փաշինյան

«Մենք որոշել ենք, որ այդ գումարները կկենտրոնացվեն և կդեպոնացվեն, այսինքն՝ որպես դեպոզիտ կդրվեն։ Մենք այդ գումարները չենք ծախսի, այլ դրանցից գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին»,- ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյո՞ք Կառավարությունն ունի ապօրինի գույքի օգտագործման միասնական ռազմավարություն։

«Քննարկում կա՝ անշարժ գույքերը մենք պետք է նորից օտարե՞նք, թե՞ ոչ։ Մեր նախնական գնահատականն այն է, որ դեռ այս հարցին պետք է վերադառնանք, բայց եթե որևէ տարբերակով ապօրինի գույքերը վերածվեն դրամական միջոցների, հավանականությունը, որ դրանք կրկին կներառվեն այդ անձեռնմխելի հաշվում, որպեսզի գոյացած ամբողջ տոկոսներն ուղղվեն կենսաթոշակային ապահովմանը, բավականին մեծ է»,- նշեց վարչապետը։

«Վերադարձված գումարները դեպոզիտ կդրվեն, տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին»․ Նիկոլ Փաշինյան