Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2026 թ.

Պուտինը Մասկին անվանել է «հանճարեղ մարդ» և հայտարարել նրա հետ «սերտ շփման» մասին

88
Երեկ, 23:43
Պուտինը Մասկին անվանել է «հանճարեղ մարդ» և հայտարարել նրա հետ «սերտ շփման» մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իլոն Մասկին անվանել է «հանճարեղ մարդ» և հայտարարել, որ ռուսական կողմը «սերտ շփման» մեջ է SpaceX-ի հիմնադրի հետ: Պուտինի խոսքով՝ փոխգործակցությունը կապված է ուղեծրում արբանյակների աշխատանքը համակարգելու անհրաժեշտության հետ: Այս հայտարարությունը հնչել է հոկտեմբերի 28-ին՝ Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված ցուցահանդես այցելության ժամանակ:
Զրույցի ընթացքում Թվային զարգացման նախարար Մակսուտ Շադաևը Պուտինին հայտնել է, որ SpaceX-ն ուղեծրում ունի կապի ավելի քան հինգ հազար արբանյակ: Ռուսաստանի նախագահը պատասխանել է, որ Ռուսաստանը նմանատիպ խմբավորումների զարգացման գործում դեռևս անում է իր առաջին քայլերը:
«Մենք սերտ շփման մեջ ենք մեր ամերիկացի գործընկերների, այդ թվում՝ պարոն Մասկի հետ, քանի որ ուղեծրերում շատ կարևոր է չխանգարել միմյանց, պահպանել որոշակի կարգապահություն ու կարգուկանոն»,- ասել է Պուտինը: