«Եթե հաստատվի, որ Սահմանադրության փոփոխությունը վերջին քայլն է, որը պակասում է մեր խաղաղությանը՝ գալի՞ս եք գնանք դրան»․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
![]() Ստացվում է՝ մի կողմից արձագանք է տրվում, որ, ժողովո՛ւրդ ջան, խաղաղությունը գետնի վրա կա, արդեն առևտրաշրջանառությունը կա։ Այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ չկա խաղաղության պայմանագիրը»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեց ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը։ Ի պատասխան ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն ասաց. «Մեզ հայտնի է, որ նախաստորագրված խաղաղության պայմանագրի մյուս կողմն ունի իր պատկերացումները այդ պայմանագրի ստորագրման մասին։ Էն մի կողմն ասում է՝ պիտի էսինչ բանը լինի, նոր ես կստորագրեմ։ Մենք ասում ենք՝ չենք կիսում ձեր կարծիքը․․․»։ «Իրենց վարքագիծը որտեղի՞ց է տալիս ձեզ այն կանխավարկածը, որ հետո մի հատ էլ ուրիշ մի բան չեն ասի»,- խոսելով Սահմանադրության փոփոխության պայմանի մասին՝ հարցրեց Արամ Վարդևանյանը։ Ի պատասխան Միրզոյանը նշեց․ «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ դուք ասում եք, որ եթե դա է վերջին կետը, քննարկելի է, կարող ենք գնալ դրան։ Ես առաջարկություն ունեմ։ Եթե հաստատվի, որ դա վերջին քայլն է, որը պակասում է մեզ խաղաղության համար՝ ամենավերջինը, գալի՞ս եք՝ գնանք դրան։ Մտածեք, ասեք»։ |

«Ձեր թևերը կտրվել են Ստեփանավանում՝ ձեր գործընկերոջ կեղտոտ գործելաոճի արդյունքում»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
4418:42
«ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հարցում շատ բան կարող են սովորել Թրամփից»․ Դմիտրիև
5418:37
«Եթե հաջողություններ գրանցեին, Նարեկ Կարապետյանը վիդեոներ էր հրապարակելու, թե ոնց է ՔՊ-ի թևերը կտրտում»․ Արփի Դավոյան (տեսանյութ)
5618:24
«Ազգային միասնական օրակարգի ձևավորման հնարավորությունները սպառված չեն»․ Տիգրան Աբրահամյան
7217:48
«Փորձում են համոզել, որ հակառակորդի առաջադրած պայմաններին հարմարվելը հասուն քաղաքականություն է»․ Արմեն Հովասափյան
6017:30
«Անհրաժեշտ է վերացնել խոչընդոտող պայմանները և հստակեցնել շահառուների իրավունքները»․ Հակոբ Հակոբյան
9117:24
