Բրազիլիայի ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարոն խույս է տվել Միացյալ Նահանգներ
![]() Բրազիլացի սենատոր և անցյալ շաբաթավերջին կայացած նախագահական ընտրություններում պարտված թեկնածու Ֆլավիո Բոլսոնարոն իր ընտանիքի հետ միասին վայրէջք է կատարել Միացյալ Նահանգներ՝ Բրազիլիայից խորհրդավոր կերպով անհետանալուց հետո: BBC-ի աղբյուրները նախկինում հայտնել էին, որ Բոլսոնարոն ժամանել է Միացյալ Նահանգներ: Նա շտապ լքել է Բրազիլիան ընտրությունների երկրորդ փուլում պարտվելուց և երկրի իշխանությունների կողմից փողերի լվացման հետաքննության շրջանակներում անձնագրերը բռնագրավելու հրամանից հետո: Բրազիլիայի նախկին նախագահի որդու՝ Բոլսոնարո կրտսերի գտնվելու վայրը երկար ժամանակ մնում էր անհայտ: Հոկտեմբերի 28-ին Արգենտինայի Ազգային միգրացիայի վարչությունը հայտնեց, որ նախորդ երեկոյան Բոլսոնարոն, նրա կինը՝ Ֆերնանդան, և նրանց երկու դուստրերը մուտք են գործել Արգենտինա՝ Բրազիլիայի հետ սահմանին գտնվող Միսիոնես նահանգի Տանկրեդո Նևես միջազգային սահմանային անցակետով: Սահմանը հատելուց քառասուն րոպե անց, ըստ Արգենտինայի դեպարտամենտի հայտարարության, բրազիլացի քաղաքական գործիչը և նրա ընտանիքը նստել են Էկվադորի Գուայակիլ ուղևորվող մասնավոր ինքնաթիռ: Արգենտինայի իշխանությունները շեշտել են, որ Բոլսոնարոն և նրա ընտանիքի անդամները ներկայացրել են «գործող ճանապարհորդական փաստաթղթեր, և նրանց երկիր մուտք գործելու համար իրավական խոչընդոտներ չկան»։ Ավելի ուշ հաղորդվել է, որ Բոլսոնարոն, նրա կինը և երկու դուստրերը վայրէջք են կատարել Մայամիի մոտ գտնվող փոքրիկ Օպա-Լոկկա օդանավակայանում։ Հստակ չէ, թե արդյոք Միացյալ Նահանգները Բոլսոնարո ընտանիքի վերջնական նպատակակետն է։ Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակը BBC-ին հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները պատրաստ են վիզաներ տրամադրել Բոլսոնարոյին և նրա ընտանիքի անդամներին և թույլատրել նրանց մուտք գործել երկիր։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
