Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2026 թ.

«Հարցեր ունեն, թող պարզեն․ հասուն պատգամավորներ են ներսում և իրար քաշքշում են, ի՞նչն էր աննորմալ». Արուսյակ Մանավազյան

79
Այսօր, 16:36
«Հարցեր ունեն, թող պարզեն․ հասուն պատգամավորներ են ներսում և իրար քաշքշում են, ի՞նչն էր աննորմալ». Արուսյակ Մանավազյան

«ԱԺ ամբիոնը այն տեղն է և այն վայրն է, որտեղ որևէ մեկը անձեռնմխելի է, որևէ մեկը իրավունք չունի հարձակվի ամբիոնի վրա, փորձի հարվածել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում ԱԺ նախագահի պահվածքը, որը չհայտարարեց ընդմիջում և չկանչեց անվտանգության աշխատակիցներին՝ տեսնելով, որ կրքերը բորբոքվում են, նա պատասխանեց․ «Որերոդ դեպքն է, կրքերը չեն հանդարտվում, իրենք հարցեր ունեն, թող պարզեն, ավարտեն»։

Ճշտող հարցին՝ այսինքն՝ ԱԺ նախագահի պահվածքը նորմա՞լ էր, Մանավազյանը պատասխանեց․ «Հասուն պատգամավորներ են ներսում և իրար քաշքշում են․ ի՞նչն էր աննորմալ։ Ռուբինյանը հրավիրեց անվտանգության աշխատողներին և ասաց՝ նստեք շարունակում ենք նիստը»։

«Հասուն պատգամավորներ են ներսում և իրար քաշքշում են․ ի՞նչն էր աննորմալ». Արուսյակ Մանավազյան