Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2026 թ.

Երևան - Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել

109
Այսօր, 15:43
Երևան - Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել

«Ազիմուտ» ավիաընկերության՝ Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց վթարային ազդանշան է տվել, հայտնում է Mash թելեգրամյան ալիքը։ Հաղորդվում է, որ ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդնավակայանում։

Թելեգրամյան ալիքի տվյալներով՝ ինքնաթիռը խնդիրէ ունեցել կապված GPS սենսորի հետ, և անձնակազմը որոշել է վերադառնալ մեկնման օդանավակայան՝ նավիգացիոն խնդիրների պատճառով։