Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2026 թ.

«Մեզ անհրաժեշտ է որակապես նոր իշխանություն և որակապես նոր ընդդիմություն»․ Արա Պողոսյան

87
Այսօր, 00:36
«Մեզ անհրաժեշտ է որակապես նոր իշխանություն և որակապես նոր ընդդիմություն»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեզ անհրաժեշտ է որակապես նոր իշխանություն (իշխող էլիտա) և որակապես նոր ընդդիմություն (հակաէլիտա):
Դե՝ մինչև նոր էլիտայի մասին խոսելը թերևս պետք է խոսենք որակապես նոր ընդդիմության (հակաէլիտայի) մասին: Այն պետք է ունենա որակական ու գաղափարական խորքային տարբերություն դաշտում գործող բոլոր ուժերից։
Միաժամանակ այն պետք է հենվի չորս առանցքային սյուների վրա՝ հստակ ու ո'չ պատրանքային պատկերացում արտաքին քաղաքականության մասին, հստակ պատկերացում անվտանգային միջավայրի և անվտանգային քաղաքականության մասին, հստակ պատկերացում տնտեսական առկա հնարավորությունների և ապագա ռացիոնալ տնտեսական քաղաքականության մասին, և չորրորդը՝ պետականության ինստիտուցիոնալ շինարարության մասին։
Նախկին կամ ներկա, ռուսամետ կամ հակառուս, արևմտամետ կամ հակաարևմտյան դիսկուրսը կտրականապես պետք է լինի մերժելի, հենվելով առկա ռեսուրսների (այդ թվում մարդկային) ռացիոնալ օգտագործման սկզբունքի վրա, ինչը 4-րդ հենսայան հիմքն է՝ պետության ինստիտուցիոնալ շինարարության, որն հնարավոր չի լինի առանց հանրային համերաշխության վերականգնման։
Հ.Գ. Իհարկե ասվածը չի բացառում գործող ուժերի կերպափոխման հնարավորությունը, սակայն պայմանով, որ այն պետք է լինի այնպիսի ճշգրտությամբ, որպեսզի ավելի վատ հիբրիդ չստացվի»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան