Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2026 թ.

«Ադրբեջանի տարածքային հավակնության հիմքում նաև մեր երկրի տեղանունների փաստն է շահարկվում»․ Թաթուլ Հակոբյան

65
Այսօր, 01:06
«Ադրբեջանի տարածքային հավակնության հիմքում նաև մեր երկրի տեղանունների փաստն է շահարկվում»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի Հանրապետության ներկա տարածքների նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնության հիմքում նաև մեր երկրի տարածքում մուսուլման բնակչության և տեղանունների փաստն է շահարկվում:11-րդ դարում պետականության կորստից հետո Հայաստանի ներկայիս տարածքը ենթարկվել է բազմաթիվ թուրքական, քրդական ցեղերի հարձակումներին ու տիրապետությանը, իսկ Շահ Աբասը 17-րդ դարի սկզբում Կարսից մինչև Ջուղա էթնիկ զտման է ենթարկել մնացած հայության մեծ մասին:
Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքում մուսուլման բնակչության փաստին, ապա պետք է հիշատակել չորս շերտ ըստ թվաքանակի.
ա/ քրդեր, այդ թվում՝ և՛ սուննի, և՛ շիա,
բ/ այսօրվա ադրբեջանական ժողովրդի ձևավորման գործում դեր ունեցած, այն ժամանակներում կովկասյան թաթար, մուսուլման կամ ուղղակի թուրք անվանված խմբավորումներ, ինչպես այրումլուներն են կամ կենգեռլիները,
գ/ պարսիկներ կամ պարսկալեզու ժողովուրդներ, ինչպես թաթերը,
դ/ կարափափախներ, որոնք շիա էին և օսմանյան թուրքեր:
Այնպես որ, ժամանակակից Հայաստանի տարածքում տարբեր ժամանակներում հսկայական թիվ կազմած մուսուլմանների մեծ, օրինակ, ըստ Իվան Շոպենի ուսումնասիրությունների, ամենամեծ թիվը կազմել են սուննի քրդերը:
Այո, 19-րդ դարի երրորդ տասնամյակից սկսած այսօրվա Հայաստանի տարածքում՝ Հայկական մարզում, որի մաս էր նաև Նախիջևանը, և ապա Երևանի նահագում, մուսուլմանների մեջ ամենամեծ տոկոս կազմում էին թաթարները, այսօրվա ադրբեջանցիները:
Ու մինչ Ադրբեջանը նախագահի մակարդակով շարունակում է առաջ տանել Արևմտյան Ադրբեջան հնարովի թեզը, մեր իշխանությունները ադրբեջանական ռաբիզ երաժշտության տակ սրտիկ են անում»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան