«Սադրիչ դիրքորոշում ունեցող ԵՄ ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին անհրաժեշտ չէ»․ Պեսկով
![]() Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն նախատեսում Եվրոմիության մասնակցությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Առավել ևս, որ մեզ դեռ հայտնի չէ, որ Եվրոմիությունը ինչ-որ խաղաղապահ դիրքորոշում ունի։ Եվրոմիությունը հանդես է գալիս սադրիչ դիրքորոշմամբ, որն ուղղված է պատերազմի հետագա բորբոքմանն ու շարունակմանը։ Մեզ նման մասնակիցներ պետք չեն», - ասել է նա «Вести»-ին։ Ավելի վաղ Euronews-ը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ Եվրոմիությունը պատվիրակություն է պատրաստում Ռուսաստանի հետ բանակցությունների համար, որը կգործի Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի վերահսկողությամբ՝ «Կիևին կապիտուլյացիայից փրկելու» նպատակով։ Աղբյուրների տեղեկություններով՝ ֆոն դեր Լայենը մտադիր չէ այդ նախաձեռնությունը վստահել ԵՄ անդամ երկրներին կամ նույնիսկ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային։ Նա պահանջում է, որ պատվիրակությունը գլխավորի իր աշխատակազմի ղեկավար Բյորն Զայբերտը։ |

«Մեզ անհրաժեշտ է որակապես նոր իշխանություն և որակապես նոր ընդդիմություն»․ Արա Պողոսյան
6100:36
ԵՄ-ն հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից
9200:07
«ԱԺ-ն «քուչի» հետ շփոթած պատգամավորի աշխատավարձը շուրջ 600 հազար դրամ է»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
89Երեկ, 23:54
«Զարգացման իրական արժեքը չափվում է նաև մարդկանց կյանքի որակով, ապագայի նկատմամբ վստահությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
81Երեկ, 23:00
«Այս ֆորմատն իմաստ ունի միայն ձեր ստերը ցույց տալու համար»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
84Երեկ, 22:42
«Եթե հաստատվի, որ Սահմանադրության փոփոխությունը վերջին քայլն է, որը պակասում է մեր խաղաղությանը՝ գալի՞ս եք գնանք դրան»․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
59Երեկ, 22:30
